կարևոր
739 դիտում, 5 ժամ առաջ - 2025-02-23 10:34
Արցախ Մշակույթ

Բռնազավթված Արցախում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կորցրել է հայկական դիմագիծը, Շուշիի Սուրբ Հովաննես Մկրտիչ եկեղեցին՝ հիմնովին ոչնչացվել

Բռնազավթված Արցախում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կորցրել է հայկական դիմագիծը, Շուշիի Սուրբ Հովաննես Մկրտիչ եկեղեցին՝ հիմնովին ոչնչացվել

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը ահազանգում է.

«Ժամանակավորապես բռնազավթված Արցախում պատմաճարտարապետական հուշարձաների ամբողջական բնկավայրերի և բնակելի թաղամասերի ամբողջական կամ մասնակի ոչնչացման ադրբեջանկան պետական քաղաքականությանը զուգահեռ իրկանացվում է նաև համամարդկային արժեք ներկայացնող պատմական կառույցների «վերականգնման» աշխատանքներ, որի արդյունքում հայկական պատմաճարտարապետական հուշարձանները կա'մ կորցնում են իրեցն հայկական դիմագիծը , կա'մ էլ հիմնովին ոչնչացնվում են: Կեղծ վերկանգնման աշխատանքների արդույնքում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կորցրեց իր հայկական դիմագիծը, Շուշիի Սուրբ Հովաննես Մկրտիչ եկեղեցին հիմնովին ոչնչացվեց: Այս ցանկը պարբերաբար թարմացվում է. նշվածի վառ օրինակը Ասկերանի ամրոցն է ( այն հայտնի է նաև Մայրաբերդ անվամբ, https://www.facebook.com/share/p/1BSaeJAF4W/), որը 2023 թվականի թուրք-ադրբեջանա-ահաբեկչական տանդեմի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերձած հերթական լայնածավալ պատերազմի, Արցախի ամբողջական բռնազավութումից և արցախահայությանը պատմական կենսատարածքից բռնի տեղահանությունից հետո հայտնվել է Ադրբեջանի ֆաշիստական Հանրապետության հսկողության տակ:

Համաձայն պատմական աղբյուրների` Ասկերանի ամրոցը կառուցվել է 18-րդ դարի երկրորդ կեսին` շինարարությունն իրականացվել է 1750-ական թվականներին (ձախակողմյան հատված) և 1788-89 թվականներին (աջակողմյան հատված) (https://monumentwatch.org/hy/monument/ասկերանի-ամրոցը/) :

2025 թվականի փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի (https://president.az/ru/articles/view/68184/images) և փետրվարի 19-ի` Baku TV-ի (https://www.youtube.com/watch?v=RVqluVU4yE8) հրապարակումններից հայտնի է դառնում, որ Ասկերանի ամրոցի տարածքում կատարվում են «նախագծային աշխատանքներ»: Այդ «նախագիծը» բաղկացած է 4 ուղղությունից. «մշակութային և բնական ժառանգություն», «ենթակառուցվածքներ և ծառայություններ», «մարկետինգ և քարոզչություն»: «Նախագիծի» շրջանակններում նախատեսվում իրականցնել «կոնսերվացիա, ամրաշինական աշխատանքներ, հնագիտական պեղումներ և բաց երկնքի տակ պատմական պուրակի ստեղծում»: Բերդի տարածքում տարբեր նպատակներով օգտագործման համար «ենթակառուցվածքների» շինարարական աշխատանքներ կիրկանացվեն: Այս կեղծ վերականգնողական աշխատանքների հետևանքվ ոչ միայն Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը, այլ նաև հարակից բնակելի թաղամասերը ամենայն հավանականությամբ ամբոջությամբ կամ մասնակի կքանդեն: Այս ամենը համակարգվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և առաջին փոխնախագահ Մեհրբան Ալիևայի կողմից ու հիմնականում ֆինանսավորվում է Հեյդար Ալիևի անվան ֆոնդի կողմից:

Հարկ ենք համարում նշել, որ Ասկերանի ամրոցի վերականգնման ու կոնսերվացման աշխատանքները սկսվել են 2016 թվականին և շարունակվել մինչև 2023 թվականը (https://monumentwatch.org/hy/monument/ասկերանի-ամրոցը/ ) ։

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախում գտնվող համամարդկային արժեք ներկայացնող պատմամշակութային ժառանգությունը գտնվում է հիմնովին ոչնչացման և յուրացման վտանգի տակ:

Հիշեցնենք , որ թշնամին միջազգային բոլոր հարթակներում մշտապես զբաղված է եղել պատմությունը նենգափոխելով, հայ ժողովրդի` իր բնօրրանում տեղաբնիկ լինելու և հնագույն քաղաքակրթություն ունենալու փաստը ժխտելով։ Պատերազմից առաջ էլ ` 2020 թվականի հենց այս օրերին Ադրբեջանի ֆաշիստական Հանրապետության առաջնորդը Մյունխենում տեղի ունեցած ժողովի ժամանակ մեկ անգամ ևս հայտարարեց , թե հայերը Արցախում չունեն ժառանգություն։ Ահավասիկ, այսօր պետական մակարդակով լծված է հայկական քաղաքակրթությունը ջնջելու գործին։ Եվ միջազգային հանրությունը լուռ է»։