Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2014-ին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումը, որը հանգեցրել է երկրի պառակտմանը և Ղրիմի անջատմանը, կազմակերպվել էր ԱՄՆ-ի կողմից և վայելում էր Եվրոպայի պետությունների աջակցությունը: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 80-ամյակի կապակցությամբ երեքշաբթի լույս տեսած իր «Բաց լինել՝ չնայած անցյալին» հոդվածում:
«Ինչո՞ւ ԱՄՆ-ը հեղաշրջում կազմակերպեց, իսկ եվրոպական երկրները աջակցում էին դրան՝ հրահրելով բուն Ուկրաինայի պառակտումը և Ղրիմի դուրս գալը նրա կազմից»,- ասվում է Ռուսաստանի առաջնորդի հոդվածում:
Ընդհանուր առմամբ, անդրադառնալով սառը պատերազմի ավարտից և ՆԱՏՕ-ի ընդլայնումից հետո եվրոպական մայրցամաքում տիրող իրավիճակին, Պուտինը նշում է, որ «շատ երկրներ կանգնած էին արհեստական ընտրության առջև՝ լինել կա՛մ կոլեկտիվ Արևմուտքի, կա՛մ Ռուսաստանի հետ»:
«Իրականում դա ուլտիմատում էր»,- շեշտել է նա:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ «2014-ի ուկրաինական ողբերգության օրինակով» պարզ է դառնում, թե «ինչ հետևանքների է հանգեցրել նման ագրեսիվ քաղաքականությունը»: «Եվրոպան ակտիվորեն աջակցում էր Ուկրաինայում հակասահմանադրական զինված հեղաշրջմանը: Այդպես էլ սկսվեց ամեն ինչ: Ինչո՞ւ էր դա պետք անել: Այդ ժամանակվա նախագահ Յանուկովիչը արդեն համաձայնել էր ընդդիմության բոլոր պահանջներին»,- ասել է Պուտինը: