Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում էր հեղաշրջում կատարել նախագահական ընտրություններում պարտվելուց հետո: Այս մասին ասվում է Washington Post-ի լրագրողներ Քերոլ Լեոնիգի և Ֆիլիպ Ռաքերի «Միայն ես կարող եմ դա շտկել» գրքում, որը նախատեսվում է վաճառքի հանել հաջորդ շաբաթ: Գրքից մի հատված մեջբերում է CNN- ը:
Հեղինակների կարծիքով՝ ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբի նախկին պետ Մարկ Միլին պատրաստվում էր նրան, որ Դոնալդ Թրամփն ու նրա դաշնակիցները կարող են իշխանությունը բռնի կերպով պահելու փորձ անել: Ընտրություններից անմիջապես առաջ նա և ԱՄՆ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ զանգվածաբար հրաժարական տվեցին՝ նախագահի հրամանները կատարելու փոխարեն՝ դրանք համարելով անօրինական, չմտածված կամ վտանգավոր: Այս կերպ նրանք հույս ունեին խելքի բերել Թրամփին և կանգնեցնել նրան:
Հեղինակները գրում են նաև, որ Միլին, իբր, կանխազգացում ուներ, որ կարող է պետական հեղաշրջում լինել, այդ իսկ պատճառով խոսել է ընկերների, գործընկերների, օրենսդիրների և զինվորականների հետ՝ դրանից խուսափելու համար։
Նշվում է նաև, որ Թրամփի նախագահության վերջին ամիսներին Միլին պետության ղեկավարին համարում էր «դասական ավտորիտար առաջնորդ, որը կորցնելու բան չունի»: Գեներալը հաճախ զուգահեռներ էր տեսնում Ադոլֆ Հիտլերի հռետորաբանության և ընտրակեղծիքների մասին Թրամփի պնդումների միջև, նաև՝ նմանություններ Գերմանիայում նախապատերազմյան իրադարձությունների հետ: