կարևոր
3985 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-19 22:57
Աշխարհ

Լավրովը նշել է Ուկրաինայում հատուկ գործողության անհրաժեշտությունը

Լավրովը նշել է Ուկրաինայում հատուկ գործողության անհրաժեշտությունը

Այն, ինչ տեղի է ունենում այժմ, Արևմուտքի հետևողական գծի արդյունքն է, որը ձգտում է մեկուսացնել Ռուսաստանին, թույլ չտալ նրան ինքնուրույն գործել, հատուկ գործողությունը բացարձակապես անհրաժեշտ էր, որպեսզի խափանվի Ուկրաինան «հակառուսաստանի» վերածելու ծրագրերը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Սա մեր հիմնական եզրակացությունն է այն պատմությունից, որին մենք ականատես ենք լինում, որը Արեւմուտքի հետեւողական բազմամյա գծի արդյունքն է՝ Ուկրաինան «հակառուսաստանի» վերածելու։ Եվ ոչ թե մեկուսացված ամեն ինչից, այլ գլխավոր նպատակով՝ թույլ չտալ Ռուսաստանի մասնակցությունը միջազգային գործերին որպես ինքնուրույն, ուժեղ, ավելի ու ավելի մեծ ազդեցություն ձեռք բերող խաղացող», - ասել Է Լավրովը լրագրողներին։

«Այն, թե ինչ հիստերիկ կերպով են ԱՄՆ-ի թիմակից մեր արեւմտյան գործընկերները արձագանքում մեր կողմից ձեռնարկվող գործողություններին, հաստատում է մեր գլխավոր եզրակացությունը, որ դա նշանակում է, որ ՀՌԳ-ին (Հատուկ ռազմական գործողություն) բացարձակապես անհրաժեշտ էր, որպեսզի խափանվի Ուկրաինյի՝ ՌԴ-ի անվտանգության մշտական սպառնալիքի վերածելու ծրագրերը», - հավելել Է նախարարը:

Նրա խոսքով՝ Արևմուտքի արձագանքը ցույց տվեց, որ ռուսական այդ գործողություններն ապահովեցին արևմտյան աշխարհաքաղաքական խաղերի ձախողումը։