Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Middle East Eye միջազգային հեղինակավոր պարբերականի թուրք վերլուծաբան Ռագըփ Սոյլուն հիշեցնում է, թե որքան կարևոր է Ուկրաինայի հակամարտությունը Թուրքիայի համար, և ինչու է Թուրքիան հետևողականորեն (առնվազն 1918 թվականից) աջակցում անկախ Ուկրաինային։
«Յուրաքանչյուր թուրք դպրոցականի սովորեցնում էին նույն պատմությունը. ամբողջ պատմության ընթացքում Ռուսաստանը ձգտում էր վերահսկել Օսմանյան կայսրությանը պատկանող տաք ջրային նավահանգիստները:
Նրանց սովորեցնում էին, որ այս քաղաքականությունը հանգեցրել է հսկայական մրցակցության Մոսկվայի և Կոստանդնուպոլսի միջև, որն աստիճանաբար թեքվել է առաջինի օգտին, քանի որ Ռուսաստանը պատերազմով և հարկադրանքով խլել է այն, ինչ ցանկանում էր Բարձր դռնից (Օսմանյան իշխանություններից):
Ռուսների կողմից գրավված առաջին օսմանյան հենակետը Ղրիմի խանությունն էր, որը Մոսկվան գրավել է 1783 թ.:
«Ուկրաինան նման է ամբարտակի, որը դադարեցնում է ռուսական հետագա ազդեցությունն ու ճնշումը տարածաշրջանում, - Middle East Eye-ին ասել է թուրք պաշտոնյան՝ անանունության պայմանով:- Եթե Ուկրաինան ընկնի, դա ուղղակի հետևանքներ կունենա Թուրքիայի համար»։
Ղրիմի խանության անկումից հարյուր տարի անց Ռուսական կայսրությունը աստիճանաբար, բայց անխուսափելիորեն գրավեց Ուկրաինայի արևմուտքում գտնվող տարածքները, մինչև 1878 թվականին հասավ Կոստանդնուպոլսի, այժմյան Ստամբուլի շեմին:
Մոսկվայի ճնշման ներքո օսմանցիները կորցրեցին Բալկանները, որտեղ առաջացան նոր պետություններ: Միաժամանակ, հազարավոր թուրքեր փախստական դարձան։ Արևելքում Ռուսական կայսրությունը գրավեց Կովկասը արյունալի արշավից հետո, որը սպանեց հազարավոր մահմեդականների, և գրավեց թուրքական քաղաքներ, ինչպիսիք են Կարսը, Արդահանը և Արդվինը:
Սրանք այն պատմություններն են, որոնք Թուրքիայում գալիս են մարդկանց մտքին, երբ Ռուսաստանն իր ուժերն է կուտակում Ուկրաինայի հետ սահմանին»: