կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-07 17:42
Աշխարհ

Բելառուսը «հատուկ գործողություն» է իրականացրել Ուկրաինայում. Լուկաշենկո

Բելառուսը «հատուկ գործողություն» է իրականացրել Ուկրաինայում. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը «հատուկ գործողություն» է իրականացրել Ուկրաինայում՝ հանրապետության քաղաքացիներին ազատելու համար։

Լուկաշենկոյի խոսքով՝ ուկրաինացիները գերել են բելառուսների, առաջին հերթին՝ այնտեղ հասած մեքենաների վարորդների։

«Ձերբակալեցին մեր մեկուկես հազար վագոնը, խլեցին մեր մեքենաները և մինչև հարյուր մեր տղաներին, որոնք վարում էին այս բեռնատարները։ Ես զգուշացրել եմ ուկրաինացիներին, որ մեզ ստիպելու են այդ մարդկանց ազատելու գործողություն իրականացնել։ Մենք նման հատուկ գործողություն իրականացրինք եւ ազատ արձակեցինք մեր բոլոր մարդկանց»,- Լուկաշենկայի խոսքերն է մեջբերում Belta-ն։

Նա չի մանրամասնել, բայց ՊԱԿ-ի նախագահ Իվան Տերտելին հանձնարարել է պետական մրցանակների հանձնել բոլորին, ովքեր ներգրավված են եղել այս գործողության մեջ։