|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Ընդդիմադիր հարթակ. Հանուն կյանքի» կուսակցության անդամ, Գերագույն Ռադայի պատգամավոր Իլյա Կիվան հայտարարություն է տարածել, ըստ որի՝ երկրի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն «արյունոտ» հեղաշրջում է նախապատրաստում. այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Ըստ Կիվայի՝ ենթադրյալ հեղաշրջումը նախապատրաստվում է ազգայնականների հետ համատեղ: Կիվան նաև ասել է, որ հեղաշրջումը «վերջ կդնի պետության ներկայիս ղեկավար Վլադիմիր Զելենսկիի նախագահությանը»:
«Այսօր ձևավորվում է այն պատմությունը, որն աշնանը Ուկրաինային արյուն և պետականություն կարժենա», – մանրամասնել է նա ու հավելել՝ Պորոշենկոյի նախընտրական շտաբը ղեկավարում է ԱԱՊԽ նախկին քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը, մարդ, ով «կարողանում է հեղաշրջումներ անել»: