| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկանք է ներկայացրել զինված ուժերում 2014 թ. մահացության դեպքերի մասին:
«Տեղեկանքում ներկայացված են 2014 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում տեղի ունեցած միջադեպերի հետևանքով մահվան դեպքերը:
2014 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում 42 միջադեպի հետեւանքով մահացել է 46 զինծառայող, որոնց թիվը 2013 թ-ի համեմատությամբ ավելացել է 15-ով: 2014 թ-ին գրանցված մահացության 45 դեպքերից 26-ը տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, 6-ը՝ դժբախտ պատահարի, 4-ը՝ սպանության /2-ը՝ դիտավորյալ սպանության, 2-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման/, 3-ը՝ մարտական հերթապահություն կամ ծառայություն կրելու կանոնների խախտման, 3-ը՝ առողջական խնդիրների եւ ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման, 3-ը՝ ինքնասպանության (ըստ հարուցված քրեական գործի որակման), 1-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման պատճառով»,- նշվում է փաստաթղթում:
Զինված ուժերում 2014 թ. մահացության դեպքերի մասին տեղեկանքն` այստեղ: