Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Երեկ թշնամու օկուպացիայի տակ ժամանակավորապես գտնվող հայոց Շուշի բերդաքաղաքում թշնամական երկու պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը ստորագրել են «Շուշայի հռչակագիր» կոչվող փաստաթուղթ, որը փաստացի ռազմական դաշինքի փաստաթուղթ է և ազդարարում է Թուրքիայի ներկայությունը Անդրկովկասում։
Ըստ պայմանագրի՝
1. Բաքուն և Անկարան միմյանց կօգնեն անկախության կամ տարածքային ամբողջականության վրա երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ հարձակման դեպքում,
2. Թուրքիայի և Ադրբեջանի անվտանգության խորհուրդները պարբերաբար համատեղ հանդիպումներ կանցկացնեն ազգային անվտանգության հարցերի շուրջ,
3. Թուրքիան և Ադրբեջանը համատեղ ջանքեր կգործադրեն տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ու կայունության խնդիրների լուծման ուղղությամբ,
4. ընդգծվում է Թուրքիայի կարևոր դերը «ազատագրված (իրականում օկուպացված) տարածքներում թուրք-ռուսական համատեղ կենտրոնի գործունեության մեջ»,
5. Թուրքիայի դեմ Հայաստանի անհիմն պահանջները և պատմությունը խեղաթյուրելու փորձերը վնասում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը: (նկատի ունի Հայոց ցեղասպանության հարցով արդար պահանջատիրությունը),
6. երկու երկրների միջև զարգացող և նրանց շահերի բավարարումը քաղաքական-ռազմական համագործակցությունը ուղղված չէ երրորդ պետությունների դեմ,
7. Կողմերը կընդլայնեն համատեղ ջանքերն ու համագործակցությունը ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրանյութերի մաքսանենգության, անօրինական միգրացիայի դեմ պայքարում: