կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-05 21:33
Առանց Կատեգորիա

ՀՐԱՊԱՐԱԿ. Կարճ կյանք, բայց ինչքան իմաստ ու բովանդակություն

ՀՐԱՊԱՐԱԿ. Կարճ կյանք, բայց ինչքան իմաստ ու բովանդակություն

Այսօր Գայանե Բաբայանի ծննդյան օրն է: Եթե ապրեր` կդառնար 46 տարեկան: Կարճ կյանք, բայց ինչքան իմաստ ու բովանդակություն...

Մեկ տարի առաջ «Հրապարակը» հայտարարել էր, որ մեկ տարվա ընթացքում թերթում տպագրված լավագույն հոդվածի եւ պատմվածքի համար Գայանե Բաբայանի անվան մրցանակ է հանձնելու: Այսօր, ամփոփելով մրցույթի արդյունքները, մենք որոշեցինք, որ արդար կլինի, եթե առաջին մրցանակը ստանա Գայանեի դուստրը` Լիզան, որպես իր մոր լավագույն «ստեղծագործություն»:

 

Այսօր` ժամը 17:00-ին, Խնկո Ապոր գրադարանում տեղի կունենա Գայանե Բաբայանի հիշատակին նվիրված երեկո եւ նրա բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:

 

 Ստորեւ` Գայանե Բաբայանի հոդվածից մի հատված:

 

37 թիվ ասածը շուտվանից կա իմ մեջ, ու շուտվանից եմ բավական անհոգ, անտարբեր եւ թռչնային մարդականց մասին մտածել, որ նրանք չգիտեն 37 թվի մասին ու հավանաբար ոչինչ էլ չգիտեն: 37 թիվն ինձ համար Բակունցի ձայնն է ականջներիս մեջ հնչող` «տվե~ք ինձ թուղթ ու գրիչ», այն համալսարանական ժողովն է, որտեղ Մկրտիչ Արմենի քրոջը պատին են դեմ տվել իր կուրսեցիները եւ ասել` դու ինչո՞ւ ես քո` ժողովրդի թշնամի եղբոր համար գուլպա գործել եւ ուղարկել: Աղջիկը սկզբից ասել է` այդպիսի բան չկա, մենք հրաժարվել ենք նրանից, հետո հանկարծ հեկեկացել ու ասել է` ախր եղբորս ոտքերը հիվանդ են, չի դիմանա Սիբիրին... Ահա այդ ամբողջ մղձավանջը Սոլժենիցինի «Գուլագի» հետ ունենք մեր մեջ:

 

Ու այսօր, երբ Երեւան քաղաքում կինոնկարի հերոսներ են տխուր դեմքերը` հոգին ու մարմինը կարծես առանձնացած, երբ հեռուստատեսությամբ ինչ-որ մարդիկ են քանի տարի գնում-գալիս ու ինչ-որ բաներ ասում, տխուր աչքերով մարդկանց հետ կապ չունեցող, ինչ-որ Գալուստ Սահակյան, ինչ-որ Հրանտ Թոխատյան, էդ Ադիբեկյանը, էդ հավերժական թվացող Ազարյանը` ընտրակեղծիքի, ուզած-չուզած գալիս` դեմդ  կանգնում է Ստալինի բեղլո բութ դեմքը...

2009 թ.