|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր այցելել է օկուպացված Շուշի, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած համատեղ ասուլիսում հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիան ծրագրում է Շուշիում բացել Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն:
Էրդողանի և Ալիևի միջև հռչակագիր է ստորագրվել երկու երկրների բարձր համագործակցության վերաբերյալ։ Ըստ Ալիևի՝ այդ հռչակագիրը Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության ապագան է։
«Հռչակագիրը հենվում է Կարսի պայմանագրի վրա։ Այնտեղ շոշափվում են համագործակցության տարբեր ոլորտներ»,– նշել է նա` հայտարարելով, որ հռչակագիրը «նոր՝ Կարսի պայմանագիրն է»
«Հռչակագրում արտացոլված են Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ շատ բաց արտահայտություններ: Սա աշխարհաքաղաքական նոր իրավիճակի արդյունքն է, որն ի հայտ եկավ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո: Այսօր մենք խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը երկաթուղային և ավտոճանապարհներով միացնելու է Թուրքիան և Ադրբեջանը, մենք ստեղծում ենք այս միջանցքը գործնական աշխատանքով: Այս հարցի արտացոլումը համատեղ հռչակագրում մեծ նշանակություն ունի»,– նշել է Էրդողանը։