Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համաշխարհային սոցիալական ցանցերից Twitter միկրոբլոգը 2017-ի հունիս-դեկտեմբեր ժամանակաշրջանում ստացած բողոքների ու պահանջների վերաբերյալ զեկույց է հրապարակել. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Զեկույցից պարզ է դարձել, որ Թուրքիան բացարձակ առաջատար է` բովանդակություն փոխելու (այս կամ այն գրությունը հեռացնելու կամ հեղինակին արգելափակելու-խմբ.) պահանջ ներկայացրած երկրների շարքում: Խնդրո առարկա ժամանակահատվածում դատարանի որոշմամբ Twitter-ին ներկայացված 513 պահանջից 466-ը եղել է Թուրքիայից:
Դատական որոշումներով հիմնավորված պահանջների կողքին ավելի մեծ թիվ են կազմում օրենքի շրջանակներում ուղարկված տարբեր այլ բողոքներն ու պահանջները: Ըստ այդմ՝ ստացված 6138 բողոքներից 3828-ը եղել է Թուրքիայից: Նշվում է, որ այս դեպքում ոչ բոլոր բողոքներն են ենթակա եղել բավարարման, և բավարարվել է Թուրքիայից ստացած բողոք-պահանջների ընդամենը 3 տոկոսը: Դրա հետևանքով արգելափակվել է 148 թուրքական հաշիվ և 322 «tweet»:
Նշենք, որ Twitter-ը Թուրքիայում լայնորեն տարածված սոցիալական ցանցերից մեկն է: Թուրք օգտատերերն այս հարթակի օգնությամբ տեղեկանում են նորությունների մասին, կարդում պաշտոնական հայտարարությունների ու քաղաքական գործիչների գրառումները: