կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-10 13:57
Քաղաքական

Մերը բովանդակություն է, նրանցը՝ մանիպուլյացիա. Լիլիթ Գալստյան

Ներկայիս իշխանությունները վաղուց իրենց աչքն ուղղել են դպրոցներին։ Օրերս Կառավարությունը հանրակրթական համակարգի քայքայմանն ուղղված նոր օրինագիծ ներկայացրեց խորհրդարան։ Այս մասին Ազգային ժողովում փետրվարի 10-ի ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նրա խոսքով՝ հակառակ այն փաստարկների, որ նախագիծն ուղղված է կրթական համակարգի բարեփոխմանը, որակի եւ բովանդակության բարելավմանը, այն դրա հետ բացարձակապես կապ չունի։ «Նրանց միակ նպատակը դպրոցների կառավարման կենտրոնացումն է։ Դպրոցների բոլոր տնօրեններին այսուհետ պետք է նշանակի միայն լիազորված պետական մարմինը։ Կենտրոնացման են ենթարկվելու նաեւ միջոցները։ Դա կիրականացվի ընդգծված կոռուպցիոն ռիսկերով»,- պարզաբանեց պատգամավորը։ Սա, ըստ պատգամավորի, լուրջ շեղում է ժողովրդավարական կառավարման մոդելից։