Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք գնահատում ենք, որ համահարթ եկամտահարկի այն ձևը, որը դրվել է, ոչ միայն վնասակար է սոցիալական տեսակետից, այլև խորացնելու է ժամանակին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը մեր երկրում, ինչն իր հերթին իրավական, տնտեսական, սոցիալական բացասական դրսևորումների ակնառու օրինակ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքերով՝ համահարթ եկամտահարկը Հայաստանում ոչ միայն չի ապահովի այն նպատակը, որի մասին բարձրաձայնվում է, այլ իր հետևից բերելու է սոցիալական հսկայական բեռ։ «Փոխարենը մենք առաջարկում էինք շատ ավելի լուրջ փոփոխություններ։ Մասնավորապես, որ նույն եկամտահարկի կոմպոնենտը բաժանվեր երկու մասի, վերականգնվեր սոցիալական վճարը, հարկը, և մնար մաքուր եկամտային հարկը։ Սա կապահովեր և սոցիալական արդարության կոմպոնենտը, մարդկանց վրա հավելյալ բեռ չէր դրվի, և կիրականացնեինք կենսաթոշակային համակարգի իրական ռեֆորմ»,- ասաց Մինասյանը։
Անդրադառնալով նվազագույն աշխատավարձի բարձրացմանը, Մինասյանը նշեց, որ դա դրական քայլ է, բայց նվազագույն աշխատավարձերի բարձրացումը պետք է ուղղակիորեն կապվի կենսաապահովման բյուջեի հետ։ «Շատ կարևոր է, որ մենք, որպես պետություն, որպես կառավարություն, գիտակցենք, որ ցածր եկամտային քաղաքականությունը Հայաստանի տնտեսությունը առաջ չի տանում։ Բայց մեր կառավարությունը պետք է գիտակցի, որ մենք ունենք չավարտված պատերազմ, և մեր տնտեսության գերակշիռ մասը պետք է պատերազմի տնտեսություն լինի։ Էս գիտակցումը մեզ մոտ չկա։ Ստացվում է, որ մենք ամեն անգամ փորձում ենք հեծանիվ ստեղծել՝ մտածելով, որ մենք Եվրոպայի կենտրոնում ենք գտնվում, առանց թշնամիների։ Այսպես մենք ստամոքսի հասարակություն կարող ենք ստեղծել։ Բայց այդպես չպետք է լինի։ Իրականությունն այլ է,- ասաց Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանjութում: