Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդություն են ներկայացրել ԱԺ Խորհուրդ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Ազգային ժողովի պատգամավորները նախաձեռնել են արտահերթ նիստ հրավիրելու օրակարգով հարցը։ Օրակարգում մեկ հարց է՝ ԱԺ- ուղերձը կառավարությանը՝ կառավարության հրաժարականի և նոր կառավարության կազմավորման անհրաժեշտության մասին։ Շուրջ երեք ժամ առաջ պաշտոնապես մուտքագրել ենք 33 պատգամավորների ստորագրություններով առաջարկը։ Գործող օրենքի համաձայն՝ եթե արտահերթ նիստը պետք է գումարվի մինչև 5 աշխատանքային օր առաջ, ապա անհրաժեշտ է ԱԺ խորհրդի դրական դիրքորոշումը։ Որպեսզի օրենքի դրույթը պահպանվի և անկախ խորհրդի ցանկությունից նիստը գումարվի, գրության մեջ նշել ենք դրույթը․ եթե խորհուրդը չուզենա ներառվի օրակարգում կամ դեմ քվեարկի այս օրակարգով հարցին, ապա 5-րդ աշխատանքային օրը՝ հունիսի 17-ին, ժամը 18։30-ին օրենքի ուժով պետք է գումարվի արտահերթ նիստ։ Այսօր երկու «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից միջնորդություն է ներկայացված այն մասին, որ այսօրվա խորհրդի նիստի օրակարգում ներառվի հարցը և որոշում կայացվի՝ վաղը՝ հունսի 11-ին արտահերթ նիստ գումարելու մասին և եթե անգամ վաղն էլ խորհուրդը նպատակահարմար չգտնի, կարող է մինչև ամսի 17-ը, ցանկացած օր, ժամը 18։30-ին հրավիրել արտահերթ նիստ» ,-նշել է Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում