կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-16 13:13
Առանց Կատեգորիա

Համագործակցության պատրաստակամություն՝ ընդդեմ մի շարք մարտահրավերների. ՀՅԴ Շիրակի ՄԿ-ն հանդիպել է ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդի հետ

Համագործակցության պատրաստակամություն՝ ընդդեմ մի շարք մարտահրավերների. ՀՅԴ Շիրակի ՄԿ-ն հանդիպել է ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդի հետ

Մարտի 16-ին Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի նորընտիր կազմը՝ ՄԿ ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ, հանդիպում է ունեցել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։ Այս մասին Yerkir.am-ին հայտնել է ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեն: Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի անդամ Գևորգ Ալեքյանը և ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի անդամ Հովսեփ Սիմոնյանը։  

Հանդիպման մասնակիցները զրուցել են Հայ Առաքելան Սուրբ եկեղեցու ազգապահպան դերի, ազգային արժեհամակարգի ձևավորման, ավանդույթների պահպանման հարցում լուրջ դերակատարման մասին։ ՀՅԴ ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերը նաև պետություն-եկեղեցի-ազգ միության ու համախմբման, սփյուռքի հայապահպանության հարցերում։ Արձանագրելով մի շարք մտահոգություններ և վտանգներ՝ ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչն ու անդամները պատրաստակամություն են հայտնել համագործակցելու՝ ընդդեմ մի շարք մարտահրավերների և հանուն ազգային միասնականության։

 

 No description available.