Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն իշխանության տարբեր մարմիններին պարբերաբար տարաբնույթ գրություններ է ուղարկոմ անօթևան ընտանիքներին հուզող խնդիրների և բնակբաշխման գործընթացի վերաբերյալ:
Նմանատիպ մի գրություն-միջնորդագիր էլ հոկտեմբերի 17-ին ուղարկվել էր ՀՀ քաղաքաշինության նախարարին` խնդրանքով դուռ, պատուհան և կտուր չունեցող կիսակառույց շինության մեջ, իսկ ձմռան ամիսներին նաեւ կայարանում կամ շենքերի մուտքերում գիշերող Սուսաննա Եղտիարյանին, բացառության կարգով, հատկացնել դեռևս նախորդ տարի Մուշ-2 թաղամասում շահագործված, սակայն մինչև օրս չբաշխված հինգ բնակարաններից մեկը:
Սուսաննա Եղտիարյանի ընտանիքը երկրաշարժին կորցրել է 2 սենյականոց բնակարան, սակայն ներկայումս նա` բարձրագույն կրթությամբ 62-ամյա կինը, միայնակ է, որդին և քույրը մահացել են, ուստի հաշվառված է Գյումրու անօթևանների հերթացուցակի` 1-սենյականոց բնակարանների հավակնորդների 812-րդ հերթական համարում:
«Շիրակ կենտրոն»-ի միջնորդագիր հոկտեմբերի 19-ին մերժվել է ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի կողմից, սակայն նրա հորդորով` Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի բնակարանների հաշվառման և բաշխման բաժնի պետը խոստացել է մինչև հաջորդ տարի նախատեսվող բնակարանամուտը կնոջն ապահովել հանրակացարանով:
Մի քանի օր առաջ, երբ ՀԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Սուսաննա Եղտիարյանին, նրան տեսել են ցրտից կապտած, հիվանդ և անօգնական վիճակում: Բարեբախտաբար, օգնության ձեռք է մեկնել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդը` անտուն կնոջը տաք և ապահով ապաստան տրամադրելով թեմի սոցիալ-կրթական կենտրոնի շենքում: