Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավարտվեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 22-րդ բանակումը։ Երիտասարդները փակման արարողությանը հյուրընկալեցին Շիրակի թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Օրը սկսեցին աղոթքով, հետո քննարկեցին Հայաստանին ու Արցախին սպառնացող անվտանգային խնդիրները, Հայոց Եկեղեցու դերն ու կարևորությունը ստեղծված իրավիճակում։
Սրբազան հայրն ափսոսանքով դիմեց երիտասարդներին․ «Շատ լավ է, որ անելիք ունեք, բայց շատ ավելի լավ կլիներ, որ չունենայիք այն անելիքները, որոնք այսօրվա պատասխանատուները ստեղծեցին ձեզ համար։ Դուք եղած ձեռքբերումների վրա հավելյալ ձեռքբերումների պետք է հասնեիք, բայց կա այն, ինչ կա»։ Միքայել Սրբազանը երիտասարդներին հորդորեց չկորցնել հայի պատիվն ու արժանապատվությունը ու կրկնեց օրեր առաջ մեծ քննադատության արժանացած իր այն արտահայտությունը, թե արդյո՞ք մի գեներալ չեղավ այս 5 տարվա մեջ, որ գոնե պատվից ինքնասպան լիներ, խայտառակությունից դուրս գալու համար ինքնասպան լիներ։ Շեշտեց՝ որ ինքնասպանությունն ամենամեծ մեղքն է քրիստոնեության մեջ, բայց ամեն ինքնասպանություն չէ, որ կարելի է ինքնասպանություն համարել, հատկապես, երբ պարտված գեներալն անպատկառ երեսով, բայց հպարտ շարունակում է խոսել։ «Հայը պետք է հասկանա, ինքը ինչպիսին պետք է չլինի եւ պետք է հայը հասկանա՝ ինքը ինչպիսին պետք է լինի»,- ասաց Միքայել սրբազանը։