կարևոր
8857 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-19 18:36
Քաղաքական

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի նորընտիր կազմը հանդիպում է ունեցել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի նորընտիր կազմը հանդիպում է ունեցել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ

Ապրիլի 19-ին Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի նորընտիր կազմը հանդիպում է ունեցել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։ Այս մասին Yerkir.am-ին հայտնել է ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեն: Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը, կոմիտեի նախագահ Հովսեփ Սիմոնյանը, անդամներ Սուրեն Սարգսյանը և Միշա Մելիքյանը։

Հանդիպման մասնակիցները զրուցել են Հայ Առաքելան Սուրբ եկեղեցու ազգապահպան դերի, ազգային արժեհամակարգի ձևավորման, ավանդույթների պահպանման հարցում լուրջ դերակատարման մասին։ ՀՅԴ ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերը նաև պետություն-եկեղեցի-ազգ միության ու համախմբման, սփյուռքի հայապահպանության հարցերում։

Արձանագրելով մի շարք մտահոգություններ և վտանգներ՝ ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչն ու անդամները պատրաստակամություն են հայտնել համագործակցելու՝ ընդդեմ մի շարք մարտահրավերների և հանուն ազգային միասնականության։