կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-17 12:14
Հասարակություն

«Երբ Պերմյակովին ասում էին՝ երեխային ինչու սպանեցիր, ասում էր՝ չեմ կարող ասել»

«Երբ Պերմյակովին ասում էին՝ երեխային ինչու սպանեցիր, ասում էր՝ չեմ կարող ասել»

Փաստաբան Թամարա Յայլոյանը եղել է Գյումրիում 6 անձի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի փաստաբանը, երբ նա կասկածյալ էր, եւ մասնակցել է մի շարք քննչական գործողությունների: Այս մասին նա  հայտնել է News.am-ի թղթակցին:

 

Յայլոյանը պատմել է, որ իրեն որպես փաստաբան ներգրավվելու հարցով դիմել է Շիրակի քննչական պետի տեղակալ Սահակ Մկրտչյանը՝ խնդրելով ներկայանալ ռուսական զորամաս:

 

«Թամարա Յայլոյանը մասնակցել է նրա հարցաքննությանը, անձնական խուզարկությանը, ձեռքերից, ականջներից եւ քթանցքից կրակոցի հետքեր վերցնելուն: Ըստ որում՝ հետքեր վերցնող փորձագետը հայ էր, հետեւաբար՝ փորձաքննությունը կանցկացվի Երեւանում:

 

Հարցին, թե ինչ էր նշում Պերմյակովը՝ որպես սպանության պատճառ, փաստաբանը պատասխանեց. «Հիմնականում բոլոր հարցերին պատասխանում էր՝ չեմ կարող ասել: Երբ ասում էին՝ ինչու սպանեցիր, իսկ երեխային ինչու սպանեցիր, ասում էր՝ չեմ կարող ասել: Պերմյակովը պատմում էր, թե պատահական է մտել այդ տուն, պարզապես երբ հասել է այդտեղ, ծարավ է զգացել, որոշել է ներս մտնել: Ինքը շատ հոգնած էր, անընդհատ քնում, արթնանում էր, դանդաղ, դժվարությամբ էր խոսում:

 

Պատմում էր, որ պատուհանից է մտել, երեք սենյակ էր, առաջինում մի հոգի էր, արթնացավ, աղմկեց, ասում է՝ ես հայերեն չեմ հասկանում, երբ ձեռքը տարավ հեռախոսին, կրակեց, հետո երկրորդ սենյակից ձայն լսեց, գնաց, 2 հոգի էին, երկուսին էլ կրակեց, երրորդ սենյակում 4 հոգի էին, երեքին սպանեց, փոքիկին էլ էր ուզում սպանել, ավտոմատը չաշխատեց, դրա համար դրա վրա գտնվող սվինով հարվածեց:

 

Դրանից հետո նա հագուստը փոխել է հավանաբար հետքը թաքցնելու համար, ջուր խմել եւ հեռացել: Պերմյակովը նաեւ ասում էր, թե ինքը Թուրքիա գնալու նպատակ չի ունեցել, հենց այնպես գնում էր, փախչում էր, հայտնվեց սահմանի մոտ, այստեղից էլ ես եզրակացնում եմ, որ ինքը որեւէ շեղում չունի: Ինքը ասում է նաեւ, որ մենակ է եղել»,-ասաց փաստաբանը:

 

Իսկ թե ըստ փաստաբանի՝ որն է սպանության իրական մոտիվացիան, փաստաբանը նշեց, որ այդ ազգի մեջ կան մարդիկ, որոնք առանց որեւէ տրամաբանության ինչ-որ բան են անում, երեւի չափազանց շատ ենք տրամաբանություն փնտրում, իրենց համար թերեւս նորմալ է, որ տրամաբանություն չկա:

 

Դրանից հետո ռուսական կողմի քննիչը դիմել է Թամարա Յայլոյանին, որպեսզի նա մասնակցի կալանքի սանկցիային, սակայն նա հրաժարվել է, քանի որ էմոցիոնալ առումով չէր կարող ներկա գտնվել, զգացմունքները թույլ չէին տալիս, հարցաքննության ժամանակ էլ մի քանի անգամ չի դիմացել եւ դուրս է եկել:

 

Նա կարծում է, որ հայկական կողմից անպայման պետք է փաստաբան կամ հանրային պաշտպան մասնակցի եւ լավ կլինի, որ տղամարդ լինի: Որպես կասկածյալ, երբ փաստաբանը մասնակցել էր քննչական գործողություններին, նրա խոսքով. ռուսական կողմի քննիչը ասել էր, որ ամենայն հավանականությամբ Պերմյակովին կհանձնեն հայկական կողմին, պետք է դատախազները պայմանավորվեն»,- կարդում ենք կայքում: 

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: