կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-08 12:00
Աշխարհ

ՆԱՏՕ-ն ասում է, որ դաշինքին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցում կոնսենսուս չկա

ՆԱՏՕ-ն ասում է, որ դաշինքին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցում կոնսենսուս չկա

Հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը վերահաստատելու է բաց դռների դիրքորոշումը Ուկրաինայի և Վրաստանի հարցում, բայց դաշինքին նրանց անդամակցության հարցում դեռևս չկա կոնսենսուս: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն՝ «Ժողովրդավարություն գործողության մեջ» համաժողովի ընթացքում. հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Որոշում կայացնելու համար մենք պետք է համաձայնության գանք, և այս հարցում դեռ կոնսենսուս չկա», - պատասխանել է Ջոանեն այն հարցին, թե ինչ հեռանկարներ կան Ուկրաինայի և Վրաստանի՝ դաշինքին անդամակցելուն:

Ըստ նրա՝ բաց դռների քաղաքականությունը անփոփոխ է, իրական ու տեղին:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, կիրակի օրը հրապարակված «Axios» լրատվական պորտալին տված հարցազրույցում, ասել էր, որ Ուկրաինան հույս ունի ՆԱՏՕ-ից ստանալ Անդամակցության գործողությունների ծրագիր: Նա նախատել է ՆԱՏՕ-ին` Ուկրաինային իր շարքերը ընդունելու իր անվճռականության համար` նշելով, որ այդ առումով թուլանում է աջակցությունը երկրի ներսում Եվրատլանտյան կուրսին:

Հունիսի 3-ին Վրաստան կատարած այցի ժամանակ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը ասաց, որ երկու երկրների մուտքը Եվրամիություն և ՆԱՏՕ «ժամանակի հարց է»: