|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ելույթ ունենալով Արտաքին հարաբերությունների խորհրդում, վստահություն է հայտնել, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն դրա համար երկիրը պետք է «գործնական քայլեր» ձեռնարկի, ներառյալ ժողովրդավարության ամրապնդումը և ռազմական ինստիտուտների բարեփոխումը։
«Վերջին հաշվով Ուկրաինան կլինի և պետք է լինի ՆԱՏՕ-ում», - ասել է նա ՝ Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածը անվանելով երկրի անվտանգությունն ապահովելու միջոց: Այս հոդվածը նվիրված է հավաքական պաշտպանության սկզբունքին, դաշինքի անդամներից մեկի վրա հարձակումը կդիտվի որպես հարձակում ՆԱՏՕ-ի բոլոր անդամների վրա:
Ընդ որում, ԱՄՆ պետքարտուղարի խոսքով, այդ միջոցը միակը չէ, կան տարբեր հնարավորություններ, որպեսզի Ուկրաինան ստանա «անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի իսկապես զսպի ցանկացած տեսակի ագրեսիա»:
Բլինքենը նաև հերքել է ենթադրություններն այն մասին, որ ԱՄՆ-ն և Գերմանիան խոչընդոտում են Կիևի անդամակցությանը դաշինքին:
«Մենք Ուկրաինային դուրս ենք բերել ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին», - ասել է նա: