|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բացառել է ՆԱՏՕ-ին մոտ ապագայում Ուկրաինայի անդամակցության ցանկացած հնարավորություն՝ ասելով, որ երկիրը «առաջիկայում անդրատլանտյան դաշինքի անդամ չի դառնա», գրում է Insider-ը։
Ջոնսոնը լրագրողներին հայտնել է, որ երեքշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ խոսել է ՆԱՏՕ-ի եւ «իրական դիրքորոշման» մասին։ «Եվ բոլորը միշտ ասել են, եւ մենք [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինին հասկացրել ենք, որ Ուկրաինան ոչ մի դեպքում չի պատրաստվում մոտ ապագայում անդամակցել ՆԱՏՕ-ին»,- ասել է Ջոնսոնը: «Սակայն Ուկրաինայի ապագայի վերաբերյալ որոշումը պետք է կայացնի ուկրաինացի ժողովուրդը եւ Վլադիմիր Զելենսկին՝ որպես նրա ընտրված առաջնորդ, եւ մենք կսատարենք նրան»:
Զելենսկին երեքշաբթի օրն ասել էր, թե իր երկիրը «պետք է ընդունի», որ ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա։