|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը չի հայտարարի Ուկրաինայի և Վրաստանի՝ դաշինքին անդամակցելու որևէ ժամկետ կամ հնարավոր ժամկետ, միայն կհաստատվի, որ ՆԱՏՕ-ի դուռը բաց է մնում, և Ռուսաստանը վետո չունի այս գործընթացում: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը՝ երկուշաբթի ելույթ ունենալով գերմանական «Մարշալ» հիմնադրամում դաշինքի գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպված առցանց քննարկման ժամանակ. հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կհաստատենք Վրաստանի և Ուկրաինայի վերաբերյալ Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը, ըստ որի՝ ՆԱՏՕ-ի դուռը բաց է մնում, և Ռուսաստանը ազդեցություն չունի այս գործընթացի վրա: Մենք այն ժամանակ ոչինչ չենք ասել անդամակցության պայմանների մասին և հիմա չենք խոսելու»,-ասել է գլխավոր քարտուղարը: