կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-16 16:14
Աշխարհ

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Կիևին եւ Թբիլիսիին անդամակցության ծրագիր ներկայացնելու մասին խոսք չկա

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Կիևին եւ Թբիլիսիին անդամակցության ծրագիր ներկայացնելու մասին խոսք չկա

Այս փուլում Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը (ՆԱՏՕ) չի քննարկում Կիևին և Թբիլիսիին  իրենց շարքերն ընդունելու գործողությունների ծրագիր տրամադրելու տարբերակը․ ըստ ՏԱՍՍ-ի՝ հայտնել է ՆԱՏՕ-ի քարտուղար Իենս Ստոլտենբերգը Վաշինգտոնի ռազմական դիտորդների խմբի ճեպազրույցում:

«Այժմ հիմնական շեշտը դրված է բարեփոխումների վրա: Իրականությունն այն է, որ անդամակցության հետ կապված հիմնական ուշադրությունը, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինային և Վրաստանին, կենտրոնացած է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելուն: Այդ պատճառով մենք այդքան աջակցում ենք պաշտպանական և անվտանգության ինստիտուտները բարեփոխելուն և շարունակ արդիականացնելուն ուղղված ջանքերին: Եվ սա է հիմնական թեման և հիմնական հարցը, երբ խոսքն այն մասին է, թե այդ երկրները պատրա՞ստ են անդամակցությանը, թե՞ ոչ»,- ասել է Ստոլտենբերգը:

Միևնույն ժամանակ, նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի ձայնը, որը կտրականապես դեմ է Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, չի կարող որոշիչ լինել այս հարցը քննարկելիս: «Ուկրաինային և Վրաստանին վերաբերող մեկ այլ ազդանշանն այն է, որ Ուկրաինան և Վրաստանը, ինչպես նաև դաշինքի անդամ 30 երկրները կորոշեն՝ երբ այս երկու երկրները պատրաստ կլինեն անդամակցել ՆԱՏՕ-ին: Սա Ռուսաստանի համար չէ»,- ասել է  գլխավոր քարտուղարը: