|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ԱՄՆ ներկայիս ղեկավար Ջո Բայդենին «Հյուսիսային հոսք-2» գազատարի հարցում թույլ դիրքի համար:
Ելույթ ունենալով Հանրապետական կուսակցության՝ Հյուսիսային Կարոլինայում կայացած տարեկան համագումարում՝ Թրամփը մեղադրել է Բայդենին ամերիկացի աշխատողներին զրկելու գազի ոլորտում աշխատելու հնարավորությունից:
«Բայդենի վարչակազմն ավելի քիչ է գնահատում Ամերիկան: Keystone XL գազատարի շինարարությունը չեղյալ հայտարարելու՝ Բայդենի որոշման պատճառով 48000 աշխատատեղ է պակասել: Նա որոշել է դադարեցնել մեր գազատարի շինարարությունը, բայց հաստատել է ռուսականի շինարարությունը», - ասել է Թրամփը:
Նրա խոսքով՝ իր նախագահության ընթացքում ինքը կարողացել է լավ անձնական հարաբերություններ պահպանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականությունը շատ կոշտ էր:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Բայդենը հայտարարել էր, որ «ԱՄՆ–ը չի կարողացել խոչընդոտել «Հյուսիսային հոսք-2»-ի նախագծի շինարարությանը»։