կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-03 10:59
Աշխարհ

Իսրայելի ԳՇ պետ Կոխավին քննադատել է Բայդենին՝ Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու մտադրության համար

Իսրայելի ԳՇ պետ Կոխավին քննադատել է Բայդենին՝ Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու մտադրության համար

Իսրայելի Պաշտպանության ուժերի շտաբի պետ Ավիվ Կոխավին կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մտադրությունը՝ վերադառնալ Իրանի հետ միջուկային գործարքին:

Դրանից հետո Կոհավին քննադատության է ենթարկվել իսրայելական լրատվամիջոցների և մի շարք փորձագետների կողմից, որոնք պնդել են, որ նրա խոսքերը կարող են վնասել Վաշինգտոնի նոր վարչակազմի հետ լավ հարաբերությունների հաստատմանը, որը մտադիր է վերադառնալ բանակցություններին Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

Այսպես՝ Իսրայելի ՊՆ ռազմաքաղաքական վարչության նախկին տնօրեն, պաշտոնաթող գեներալ-մայոր Ամոս Գիլադը հայտարարել է, որ Կոհավիի սպառնալիքները դատարկախոսություն են, քանի որ Իսրայելը երբեք չի հարվածի Իրանին առանց Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցության:

Բայց կա մեկ այլ կարծիք: Մասնավորապես՝ որ Կոխավիի հայտարարությունները պլանավորված և համաձայնեցված են վարչապետ Նեթանյահուի հետ։ Հասկանալի է, որ Իսրայելը չի կարողանա խանգարել ամերիկյան իշխանություններին՝ վերադառնալ Թեհրանի հետ երկխոսությանը։ Այնուամենայնիվ, երբ Կոխավին հայտարարում է, որ Իսրայելը պատրաստ է ռազմական սցենարի, նա ճնշում է գործադրում Իրանի վրա: Եվ այս պարագայում Բայդենի վարչակազմի համար ավելի հեշտ կլինի իրանցիների հետ սակարկել ԱՄՆ-ի համար անհրաժեշտ պայմանները: