կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-16 17:41
Աշխարհ

ԱՄՆ սենատորները Բայդենին հորդորել են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ Հյուսիսային Կիպրոսի վերաբերյալ ծրագրերի հետ կապված

ԱՄՆ սենատորները Բայդենին հորդորել են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝  Հյուսիսային Կիպրոսի վերաբերյալ ծրագրերի հետ կապված

ԱՄՆ մի խումբ սենատորներ նամակ են հղել նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա և պատժամիջոցներ կիրառել։

Թուրքերը ցանկանում են վերաբացել ցանկապատված Վարոշա քաղաքը (թուրքական անունն է Մարաշ)`ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության օկուպացիայի ներքո: Երբեմնի խոշոր տուրիստական կենտրոնն այժմ դարձել է քաղաք–ուրվական․ թուրքական օկուպացիայի տակ հայտնվելուց հետո այն թալանվել էր թուրքերի կողմից։

Այս կապակցությամբ Բայդենին նամակ են հղել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, դեմոկրատ Քրիս Վան Հոլլենը և հանրապետական Մարկո Ռուբիոն:

«Մենք Եվրամիությանը կոչ ենք անում նախապես պարզաբանել, որ Թուրքիայի կողմից Վարոշան բացելու կամ վերաբնակեցնելու ցանկացած փորձի դեպքում բազմակողմ պատժամիջոցներ կսահմանվեն», - ասվում է նամակում:

Սենատորներն նշել են, որ Թուրքիան անտեսում է Եվրախորհրդարանի և ՄԱԿ-ի կոչերն այս հարցում:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ 11 սենատորներ հայտարարություն են տարածել, որում քննադատել են թուրքական կողմի ծրագրերը և կոչ արել Ջո Բայդենին՝ կիրառել Թուրքիայի վրա ճնշման իր բոլոր լծակներն ու կանխել Անկարայի անօրինական ծրագրերը:

Թուրքական աղբյուրը նշում է, որ այս նամակն ուղարկվել է Էրդողանի՝ Հյուսիսային Կիպրոս այցից առաջ: