Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները 1915 թվականին Օսմանյան պետությունում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հակասում են պատմական իրողություններին, հիմնված են խեղաթյուրված ու ոչ հավաստի տեղեկությունների վրա և ոչ մի նշանակություն չունեն Անկարայի համար․ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի նախարարների կաբինետի նիստից հետո հեռուստաուղերձում։
«Պարոն Բայդենը պետք է պատշաճ կերպով ուսումնասիրի և իմանա հայերի պատմությունը։ Մենք չենք կարող ներել նրան, որ փորձեց մարտահրավեր նետել Թուրքիային՝ չիմանալով այս պատմությունը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նրա խոսքով՝ «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ Բայդենի հայտարարությունները ուշադրության արժանի չեն, քանի որ դրանք հիմնված են բացարձակապես կեղծ ու ոչ հավաստի տեղեկատվության վրա»։
«Հայաստանի պահանջների վերաբերյալ հայտարարությունները, որոնք, եթե կարելի է ասել, ճանաչվել են տարբեր երկրների կառավարությունների և խորհրդարանների կողմից, մեզ համար որևէ ուժ չունեն»,- ասել է Էրդողանը։
«Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Անատոլիայում հայերը ապստամբեցին օտար պետությունների սադրանքների և մեղսակցության պատճառով և հարձակվեցին մուսուլման բնակչության վրա: Մեր երկրում հայկական ավազակախմբերի կողմից իրականացված ջարդերի ու վայրագությունների մասին հիշողությունները դեռ կենդանի են»,- ասել է նա։
«Չնայած հայկական քարոզչությունը տալիս է անհեթեթ թվեր, սակայն անվիճելի փաստն այն է, որ այդ ավազակախմբերը դաժանաբար խոշտանգել են ավելի շատ մուսուլմանների, քան հայեր են զոհվել Անատոլիայում»,- բարբաջել է Էրդողանը։
Միաժամանակ, նա նշել է, որ «նույնիսկ մեկ անմեղ մարդու սպանությունը, անկախ նրա հավատքից ու ծագումից, ողբերգություն է»։
Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան «մարդկային պարտք է համարում ցավակցություն հայտնել Առաջին համաշխարհային պատերազմի դաժան պայմաններում զոհված օսմանյան հայերին»։