|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ իշխանությունները որոշել են լրացուցիչ սահմանափակումներ կիրառել «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագծի նկատմամբ. այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Սա նշանակում է անմիջապես դադարեցնել աշխատանքը, կամ վտանգում եք տհաճ հետևանքներ ունենալ», - ասել է Պոմպեոն Պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցում:
Պոմպեոն բացատրել է, որ սա CAATSA- ի շրջանակում գործող միջոց է: Դրանք վերաբերելու են «Հյուսիսային հոսք 2»-ին և «Թուրքական հոսք» նախագծի մի մասին:
Նշվում է, որ ԱՄՆ-ի վարչակազմի որոշումը նշանակում է, որ CAATSA օրենքի շրջանակներում հնարավոր կլինի պատժամիջոցներ կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր առնվազն 1 միլիոն դոլար ներդրում են կատարում որևէ ծրագրի մեջ, կամ տրամադրել այնպիսի տեխնոլոգիաներ կամ ծառայություններ, որոնք կարևոր են ռուսական խողովակաշարերի իրականացման համար: