Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաշինգտոնը և Կիևը «Հյուսիսային հոսք-2» գազատարը դիտարկում են որպես սպառնալիք եվրոպական էներգետիկ անվտանգության համար: Այս մասին ասվում է Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումից հետո ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ:
«Ուկրաինան և Միացյալ Նահանգները շարունակում են դեմ լինել «Հյուսիսային հոսք 2»-ին, որը մենք դիտարկում ենք որպես սպառնալիք եվրոպական էներգետիկ անվտանգության համար»,- ասվում է սեպտեմբերի 1-ին Ուկրաինայի նախագահի գրասենյակի կայքում հրապարակված փաստաթղթում:
Նաև հայտարարության մեջ կա կետ «ռուսական ագրեսիային հակազդելու» վերաբերյալ: Մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ-ն աջակցում է Ղրիմի պլատֆորմի շրջանակներում Ուկրաինայի ջանքերին՝ միջազգային ուշադրությունը կենտրոնացնել «Ղրիմի ռուսական օկուպացիայի» հետևանքների վրա, «վերականգնել Ուկրաինայի վերահսկողությունն այս տարածքում՝ միջազգային իրավունքի համաձայն»:
Վաշինգտոնը նաև հայտարարել է անվտանգության աջակցության նոր փաթեթի մասին, որը ներառում է Javelin զրահապատ համակարգերի և այլ պաշտպանական սարքավորումների մատակարարում, ինչը հնարավորություն կտա Ուկրաինային՝ «առավել արդյունավետ պաշտպանվել ռուսական ագրեսիայից»:
Միևնույն ժամանակ, 2014 թվականից ի վեր, ԱՄՆ-ը 2,5 մլրդ դոլար է հատկացրել ուկրաինական բանակին աջակցելու համար, որից 400 մլն դոլարը`միայն այս տարի:
Ամերիկյան կողմը նաև կարծում է, որ երկրի հարավ-արեւելքում շարունակվող հակամարտության արդյունքում Ուկրաինայի բնակչությունը հումանիտար օգնության կարիք ունի: Այսպիսով՝ այս տարի ԱՄՆ-ը լրացուցիչ 45 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի: