կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-25 18:39
Աշխարհ

Nord Stream 2 AG-ն իրազեկել է «Հյուսիսային հոսք-2» նախագծի համար հատկացված ֆինանսավորման բավարար լինելու մասին

Nord Stream 2 AG-ն իրազեկել է «Հյուսիսային հոսք-2» նախագծի համար հատկացված ֆինանսավորման բավարար լինելու մասին

Nord Stream 2 AG-ն՝ «Հյուսիսային հոսք-2» նախագծի օպերատորը, եվրոպացի գործընկերներին իրազեկել է նախագծի իրականացման համար հատկացված ֆինանսավորման բավարար լինելու մասին, հայտնել է Wintershall Dea վարչության անդամ, Ռուսաստանում, Լատինական Ամերիկայում ընկերության գործունեության, ինչպես նաեւ գազափոխադրման նախագծերի համար պատասխանատու Տիլո Վիլանդը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք իսկապես պարտավորվել էինք 950 մլն եվրոյի ֆինանսավորում հատկացնել, մինչ օրս հատկացրել ենք 730 մլն եվրո, եւ նախագծային կազմակերպությունը մեզ տեղեկացրել է, որ այդ միջոցները բավարար են»,- ասել է Վիլանդը ընկերության կազմակերպած կլոր սեղանի ժամանակ:

Նա միաժամանակ չի մեկնաբանել նախագծի իրականացման ժամկետները, բայց հայտնել է, որ Wintershall Dea-ն վստահ է այն ավարտելու հարցում:

«Հյուսիսային հոսք-2»-ով նախատեսվում է Ռուսաստանի ափից Բալթիկ ծովով մինչեւ Գերմանիա տարեկան 55 մլրդ խոր.մետր գազ ընդհանուր հզորությամբ գազատարի երկու ճյուղերի կառուցում: Այն իրականացնում է Nord Stream 2 AG-ն՝ «Գազպրոմ» միակ բաժնետերով: Եվրոպական գործընկերները՝ Royal Dutch Shell-ը, OMV-ն, Engie-ն, Uniper-ը եւ Wintershall-ը, ընդհանուր ֆինանսավորում են նախագծի 50 տոկոսը, այսինքն՝ յուրաքանչյուրը մինչեւ 950 մլն եվրո:

2020 թվականին «Հյուսիսային հոսք-2»-ի ֆինանսավորման իր պարտավորությունների լիակատար ավարտի մասին էին հայտարարել OMV-ն եւ Shell-ը, ընդ որում՝ ավստրիական OMV-ն նշել էր, որ վարկի շրջանակում նախագծի մեջ ներդրել է 730 մլն եվրո: «Հյուսիսային հոսք-2» նախագծի բոլոր օտարերկրյա գործընկերները Nord Stream 2 AG-ի հարցմամբ դրա շինարարության համար ֆինանսավորումն ուղարկել են միաժամանակ:

Նախագծի դեմ է ակտիվորեն հանդես գալիս ԱՄՆ-ն, որը ԵՄ-ում առաջ է մղում իր հեղուկ բնական գազը, ինչպես նաեւ Ուկրաինան եւ եվրոպական մի շարք երկրներ: