Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան անթույլատրելի է համարում այլ երկրների պահանջները՝ չշահագործել Ռուսաստանից գնված Ս-400 զենիթահրթիռային համակարգերը. Աթենք կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Ս-400-ը 100% կլինի մեր վերահսկողության տակ: Մենք մեր տեխնիկական մասնագետներին ուղարկել ենք Ռուսաստան՝ վերապատրաստման, իսկ Թուրքիայում ռուս ռազմական փորձագետներ չեն լինի: Այդ կապակցությամբ այլ երկրների պահանջները՝ չշահագործել Ս-400-ը, անընդունելի են», - ըստ TRT-ի՝ ասել է թուրք նախարարը։
Մայիսի 28-ին ԱՄՆ պետքարտուղար Վենդի Շերմանը CNN Türk-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ը Թուրքիային ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի այլընտրանք է առաջարկել, սակայն չի մանրամասնել, թե ինչ այլընտրանքի մասին է խոսքը:
Մարտին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը հայտարարել էր, որ միակ ճանապարհը, որը կարող է լուծել Անկարայի՝ Վաշինգտոնի հետ տարաձայնությունները, Ռուսաստանի ՀՕՊ համակարգերից հրաժարվելն է: Սակայն Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցում ասել էր, որ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու հարցը փակված է: