Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիան որոշել է հրապարակել ռուսաստանյան Ս-400 զինիթահրթիռային համակարգերի փորձարկումների տեսանյութը: Պարզվել է, որ ամերիկյան Ֆ-16 կործանիչը հայտնաբերվել է ոչ թե 220 կմ-ից, ինչպես պնդում էին ամերիկացիները, կամ՝ ոչ էլ 350 կմ-ից, ինչպես ենթադրում էին ռուսաստանցի մասնագետները, այլ 600 կմ հեռավորությունից:
«Դա նման է, կներեք, բոբիկ ոտքերով սրի դեմ կռվելուն: Բնականաբար, ոչ մի թիրախ չի մնացել»,- ըստ yerkir.am-ի` նշել է «Զվեզդա» շաբաթաթերթի մեկնաբան Ալեքսանդր Արտամոնովը՝ վկայակոչելով Թուրքիայի ՊՆ-ից ստացած տվյալները:
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ հենց այդ պատճառով ԱՄՆ-ը չցանկացավ Թուրքիային Ֆ-35 տրամադրել Ս-400-ների փորձարկման համար: «Հավանորեն, «սթելս»-ինքնաթիռների հայտնաբերման ու խոցման հեռավորությունն ավելի փոքր կլինի, սակայն 300-350 կմ-ից Ֆ-35-ը հաստատ կոչնչացվի»,- կարծիք է հայտնել վերլուծաբանը:
Նշենք, որ ներկայումս Թուրքիան պատրաստակամություն է հայտնել գնելու Ս-400-ների նոր խմբաքանակ: