Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկացիները Ս-400-ի դեմ միջոցներ ունեն. ասվում է չինական Sina-ի հոդվածում։
Ըստ հոդվածի հեղինակի՝ դրա համար անհրաժեշտ է, որ մի քանի F-35-ներ կրեն ռադիոէլեկտրոնային պատերազմի միջոցներ՝ դրանով իսկ թաքնվելով, իսկ հետո ոչնչացնելով համալիրները։
«Սակայն դրա համար շատ EA-18G-ներ կպահանջվեն՝ ծածկելու համար, քանի որ անհրաժեշտ է աղավաղումներ առաջացնել «Պանցիր-Ս1» համակարգի համար, որը մեծ վտանգ է ներկայացնում F-35-ի համար»,- ասվում է հոդվածում։
Հեղինակը նշում է, որ, արդյունքում, կսկսվի ճակատամարտ, որում երկու կողմերն էլ ծանր կորուստներ կունենան, սակայն Ս-400-ը, այնուամենայնիվ, վերջում կկործանվի ամերիկյան ինքնաթիռների կողմից։ «Սակայն այս ամենը միայն տեսականորեն է, իրականում դա կարող է տեղի չունենալ, քանի որ Ռուսաստանը պատրաստ է միջուկային զենք կիրառել, եթե համարի, որ իրեն իրական վտանգ է սպառնում»,- հավելում է հեղինակը։