կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-27 17:05
Քաղաքական

Ի՞նչ է փոխվում դրանից, եթե Փաշինյանին լսենք և ասենք՝ առևանգվել են, այլ ոչ՝ գերեվարվել. Ն. Հոխիկյան

Ի՞նչ է փոխվում դրանից, եթե  Փաշինյանին լսենք և ասենք՝ առևանգվել են, այլ ոչ՝ գերեվարվել. Ն. Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
«Նիկոլ Փաշինյանն ու նրան շրջապատող պատեհաշտները փորձում են համոզել, թե Գեղարքունիքում թշնամին ոչ թե գերեվարել է հայ զինվորականներին, այլ առևանգել։
 
Սոցիալական հարթակներում և անձնական շփումներում իշխանության սպասարկուները անցել են քարոզչական հարձակման։ Արդեն 8 պաշտոնյայի ու իշխանական պատգամավորի զանգ եմ ստացել, թե «գերի վերցնել» արտահայտությունը չափազանցված է և կրում է ներքաղաքական ենթատեքստ։
 
Ըստ իշխանության առաջ քաշած շեղող թեզի՝ դա առևանգում է, «քանի որ թշնամին հայկական հողից է տարել հայ զինվորներին»։
Հատուկ տհասների համար ասեմ, որ Քարվաճառը և Քաշաթաղը, որոնք նոյեմբերի 9-ի փաստաթղթով նվիրվեցին թշնամուն, ևս հայկական հող են, ավելին՝ միջազգային իրավունքի բոլոր հիմքերով դրանք այսօր ևս պատկանում են ՀՀ-ին։ Այլ հարց է, որ ՀՀ-ն չունի պետական մտածողություն և տղամարդկություն ունեցող իշխանություն։
 
Գերհատուկ տհասների համար նաև ասեմ՝ եթե անգամ թշնամին մեր զինվորներին ոչ գերեվարել է, ոչ էլ առևանգել, այլ ՀԱՏՈՒԿ ՀՐԱՎԵՐՈՎ տարել է իր հսկողության տակ գտնվող տարածք և աչքերը կապելով պառկեցրել գետնին, ի՞նչ է փոխվում դրանից։
 
Բավական է ձեր ապազգային ու ապաշնորհ գործողություններով հիմարի տեղ դնեք ու նվաստացնեք հայ ազգին ու հայ զինվորին»։