կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-08 20:18
Քաղաքական

Եկե՛ք իրար վերահսկենք, ջան ասենք, ջան լսենք. վարչապետը՝ Տիգրան Ուրիխանյանին

Եկե՛ք իրար վերահսկենք, ջան ասենք, ջան լսենք. վարչապետը՝ Տիգրան Ուրիխանյանին

Այսօր Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկեց վերահսկողական մարմինները՝ ԱԺ-ի վերահսկողական կառույցները, Կառավարությանն առընթեր մարմինները կամ պետական վերահսկողական ծառայությունը տրամադրել ընդդիմությանը, բայց ոչ թե մասնակցելու, այլ՝ ղեկավարելու համար։

«Դուք առաջարկ եք անում,  ընդունում եմ, հետո ասում եք՝ թեկնածու չենք առաջադրում: ՏՄՊՊՀ անդամ ինչո՞ւ չեք ներկայացնում»,- հարցրեց վարչապետը Ուրիխանյանին:

Տիգրան Ուրիխանյանը նշեց, թե ինքը ղեկավարելու մասին է առաջարկ անում: «Առաջարկ եմ անում, տվե՛ք մեզ այդ կառույցները ղեկավարելու հնարավորություն, մենք վերահսկենք ձեզ, դուք վերահսկեք մեզ, միասին վերահսկենք բոլոր այն կառույցներին եւ այդպես ազնվության մթնոլորտում երկիրը զարգացնենք»,- ասաց նա:

«Համաձայն եմ, եկեք կոնկրետ քննարկենք, դուք ասում եք՝ ամբողջ կազմով տանք ընդդիմությանը։ Ես պատճառ չունեմ տենց գաղափարների վերաբերյալ ալերգիա ունենալու, եկե՛ք իրար վերահսկենք, ջան ասենք, ջան լսենք։ Գրավոր առաջարկը ձեւակերպեք, նստենք քննարկենք»,- ասաց վարչապետը: