|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ Էգեյան ծովում գտնվող ռուսական «Սմետլիվի» պարեկային նավի անձնակազմը նախազգուշական կրակ է բացել թուրքական ձկնորսական նավի ուղղությամբ, որը մոտենալիս է եղել ռուսական նավին՝ չպատասխանելով անձնակազմի զգուշացումներին:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, ով Հռոմում Լիբիայի հարցով համաժողովին է մասնակցել, մեկնաբանել է միջադեպը՝ հայտնելով, որ իրենք լարվածության աճի կողմնակից չեն:
Ըստ Hurriyet-ի՝ Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ իրենք արդեն լսել են միջադեպի մասին ռուսական կողմի հայտարարությունը նավի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու վերաբերյալ:
«Բայց մենք միշտ ասում ենք՝ լարվածության կողմնակից չենք, լարվածությունը բանակցության ճանապարհով պետք է հաղթահարենք»,-ասել է Չավուշօղլուն՝ նշելով, որ նոյեմբերի 24-ին տեղի ունեցած «տխուր դեպքից» հետո իրենք միշտ քայլեր են ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:
«Մենք նախ պետք է լսենք ձկնորսներին, ապա անհրաժեշտ հայտարարությունով հանդես գանք»,- ասել է նա: