Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հիմա հասկացա՞ք ինչպես է լինում, որ թշնամին Սիսիանի ուղղությամբ ավելի քան 5 կմ առաջ է գալիս, բայց դրանից ՀՀ օկուպացված տարածքների մակերեսը չի փոխվում։ Մնում է 41ք/կմ։ Ահա այդպես էլ լինում է։ Դե իսկ զոհերն ու գերիներն էլ այդ գործարքի «սիրուն փաթեթավորումն են»։ Այս մասին գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Նիկոլ Փաշինյանն երեկ սարսափելի մի բացահայտում արեց, որին սակայն հանրությունը կարծես ուշադրություն չդարձրեց։ Ի՞նչ էր ասում ՀՀ վարչապետի պաշտոնը զավթած թշնամին։ Նա ասում էր, իբր նոյեմբերի 16-ին Սիսիանի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացման հետևանքով ՀՀ օկուպացված տարածքների «բալանսը» չի փոխվել։ Ինչպես 41ք/կմ կար օկուպացված, այդպես էլ մնացել է։ Փաշինյանը նույնիսկ ավելի հեռուն է գնացել՝ ասելով, թե ՀՀ տարածքներից 41ք/կմ օկուպացված է եղել նաև մինչև ադրբեջանցիների մայիսյան ներխուժումը։ Այսինքն, ըստ նրա, տարբերություն չկա, թե երբ ու որքան հողեր ու բարձունքներ են զավթել ադրբեջանական զինված ուժերը ՀՀ սուվերեն տարածքից։ Միևնույն է 41ք/կմ «բալանսը որևէ ձև չի փոխվել»։
Շատերը Փաշինյանի այս խոսքերը զուտ որպես բառախաղ և հասարակությանը մոլորեցնելու փորձ ընկալեցին։ Բայց դա ամենևին էլ այդպես չէ։ Նա խոսում է «բալանսի» մասին, հետո մանրամասնում՝«մայիսի 12-ից առաջ էլ շուրջ 40 և ավելի քառակուսի կիլոմետր տարածք Հայաստանի Հանրապետության եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ առաջին պատերազմի հետևանքներով կամ արդյունքներով…
Պետք է ասել, որ առաջին պատերազմի արդյունքներով նաև Սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել են և գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո»։ Փաշինյանը նաև ավելացրել է, որ «միջազգային հանրությունը», ըստ էության ասում է, որ՝ դե դուք նրանց տարածքներն եք վերցրել, նրանք՝ ձեր, մի ձև իրար մեջ պայմանավորվեք։
Եվ հիմա մենք հենց այդ «պայմանավորվելու» գործընթացի ականատեսն ենք դառնում։ Փաշինյանը երեկ շատ կոնկրետ բացահայտեց, որ Սովետական Ադրբեջանի՝ մեր վերահսկողության տակ գտնվող տարածքների փոխարեն թշնամուն ՀՀ այլ տարածքներ է զիջում։ Որքան հասկանում եմ, խոսքն այսպես կոչված անկլավների մասին է։ Եվ քանի որ Փաշինյանը չի կարող, օրինակ, Տիգրանաշենը իր քաղաքակիրթ գործընկերներին հանձնել, փոխարենը այլ տարածքներ է առաջարկել նրանց։ Բայց այնպես, որ «բալանսը» չխախտվի։ Իսկ ի՞նչ պետք է վերցնեին ադրբեջանը պայմանական Տիգրանաշենի փոխարեն։ Բնականաբար ռազմավարական և ստրատեգիական մեծ նշանակություն ունեցող դիրքեր և բարձունքներ։
Հիմա հասկացա՞ք ինչպես է լինում, որ թշնամին Սիսիանի ուղղությամբ ավելի քան 5կմ առաջ է գալիս, բայց դրանից ՀՀ օկուպացված տարածքների մակերեսը չի փոխվում։ Մնում է 41ք/կմ։ Ահա այդպես էլ լինում է։ Դե իսկ զոհերն ու գերիներն էլ այդ գործարքի «սիրուն փաթեթավորումն են» (մեղա քեզ, Տեր Աստված)»,- գրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։