Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս ամեն ինչին հետեւելով, մասշտաբը հասկանալով, ես գալիս եմ եզրակացության, որ աշխարհում չկա որեւէ ուժային կառույց կամ վարչական համակարգ, որ այս մաշտաբի հարց, բայց դրանիցը կարողանա լուծել: Այս մասին, յսօր՝ հունիսի 3-ին Facebook-ի իր ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման ներկա պայմաններում տարբեր վայրերում մարդկանց կուտակումների խնդրին:
Նա նշեց. «Ես ինքս վերջին օրերին շատ դաժան խոսակցություն եմ ունեցել ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի հետ առաջին հերթին պրոբլեմի մասշտաբն ու իրավիճակը ճիշտ չներկայացնելու համար: Այն, ինչ ես տեսա ձեր օգնությամբ, դա ուղղակի կատաստրոֆա է, ուրիշ բառ չունեմ: Ոստիկանության աշխատանքին ես կանդրադառնամ, բայց չկա աշխարհում այնպիսի ուժային կառույց, որ ի վիճակի լինի այս մասշտաբի խնդրի հետ առնչվել ու լուծել այդ հարցը: Մեր ոստիկանությունը դրա համար պետք է 4-5 անգամ ավելի մեծ լինի, դա էլ հարց է, բավարար է, թե ոչ: Ես առավոտյան մի ժամ եւ հիմա մի ժամ նստեցի եւ նայեցի մեր օգտատերերի նամակները, սա կատաստրոֆիկ մասշտաբ է:Չի կարող լինել նման ուժային կառույց: Բոլորը ժամացույցի նման աշխատեն, այս խնդիրը չեն կարող կարգավորել», ու հավելեց. «Հարցը պատասխանատուի մեջ չի, ես եմ պատասխանատուն, բայց դրանից բա՞ն ա փոխվում: Էն մահացող մարդու համար ավելի թեթե՞ւ է, թե նրանց հարազատների առաջ ով է պատասխանատու»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.