Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«8 տարի առաջ՝ 2013-ի ամռանը, Նիկոլը, ով այն ժամանակ «Հայկական ժամանակ» թերթի խմբագիրն էր, ու Ալեն Սիմոնյանը, ով «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիրն էր, փրփուրը բերաններին պայքարում էին օլիգարխ Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) դեմ, որպեսզի փրկեն «Փակ շուկան»: Այն ժամանակ նրանց մասնակցությամբ ստեղծվեց «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» հասարակական շարժումը, որի հայտարարություններում նշվում էր, որ «օլիգարխը մեր աչքի առաջ բարբարոսաբար քանդում ու աղճատում է հանրապետական նշանակության հուշարձանը»։
Նիկոլն ու Ալենը ՀՀ իրավապահ մարմիններին մեղադրում էին անգործության մեջ, իսկ Լֆիկի վերաբերյալ նշում, թե «իրեն օրենքից վեր դասող սեփականատեր օլիգարխ է»: Նրանք պահանջում էին վերջինիս ենթարկել պատասխանատվության, «հարկադրել նրան հատուցելու հուշարձանին հասցված վնասը և վերականգնելու դրա նախկին վիճակը»: Ավելին, Նիկոլն ու Ալենը պահանջում էին «դադարեցնել հուշարձանի նկատմամբ սեփականատիրոջ օգտագործման իրավունքը» և անգամ Լֆիկին գրկել սեփականության իրավունքից (կարդա «Հայկական ժամանակ» 28 օգոստոսի 2013 թ.):
Բայց, արի ու տես, որ օլիգարխի կամայականության դեմ բոցաշունչ պայքարողները, այդ պայքարի օրերից ընդամենը 4,5 տարի հետո իշխանության գալով, իրենց իսկ պահանջներից ոչ մի բան չկատարեցին: «Փակ շուկան» մնաց Լֆիկ Սամոյի տիրապետության տակ: Նա, բնականաբար, ոչ մի պատասխանատվության դրա համար չենթարկվեց, հուշարձանը նախկին վիճակի չբերվեց:
Պարզապես փոխվեցին այն տերերը, ում ծառայում է օլիգարխը: Ալեքսանյանը սկսեց ակտիվորեն վճարումներ կատարել Աննայի ֆոնդերին, ՔՊ-ին և էլ ուր ասես, հաճոյանալով Նիկոլի գլխին անձրևանոց պահել և վայելել այն ամենը, ինչ, ըստ Նիկոլի, նա ապօրինի ձեռք էր բերել:
Ստացվում է, որ Նիկոլն ու Ալենը ինչ ասել են ընդդիմության կարգավիճակով, նպատակ են հետապնդել զուտ իշխանական աթոռին տիրանալու: Նրանց ոչ մի ասած կապ չի ունեցել ժողովրդի վիճակի մասին մտահոգվելու կամ երկիրը բարելավելու հետ: Սրանց պետք էր իշխանություն և փող, և իշխանությանը ապօրինի տիրանալուց հետո սրանք «վերապրոֆիլավորեցին» հին օլիգարխներին և ծնեցին նորերին: Իսկ Նիկոլին ու Ալենին հավատացող ու նրանց հետևից գնացող «հարֆները» այդպես էլ մնացին դատարկ գրպաններով և ծակ շալվարներով»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։