|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Թավշյա հեղափոխականները» գալով իշխանության, գրեթե, լուծման եզրին հասած Արցախյան հիմահարցի բոլոր տեսանելի հնարավորությունները ոչ միայն զրոյացրին և արդյունքում «վաստակեցին» պատերազմ ու երկիրը տարան խայտառակ պարտության, այլև 21-րդ դարում մեզ համար ստեղծեցին նոր «Հայկական հարց»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հարց, որի լուծման բանալին գտնվում է ոչ թե Մոսկվայում, Բրյուսելում, Բաքվում կամ Ստեփանակերտում, այլ բացառապես Երևանում: Հենց այստեղ է վճռվում հայության ճակատագիրը և այն փրկողն առաջին հերթին պետք է լինի Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած ժողովուրդը...
Հ.Գ.- Խաղաղ ու հացառատ ապրելը յուրաքանչյուր բանական էակի անօտարելի ցանկությունն է, բայց երբ այն դառնում է կյանքի միակ նպատակ, հավանականությունը շատ մեծ է, որ կարող ես կորցնել ոչ միայն խաղաղությունն ու հացը, այլև սեփական ինքնությունը»: