կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-11 22:08
Առանց Կատեգորիա

ԺԱՄԱՆԱԿ.Օլիգարխներին կպահպանեն տաքսիներով

ԺԱՄԱՆԱԿ.Օլիգարխներին կպահպանեն տաքսիներով
Ինչպես հիշում եք, ոչ վաղ անցյալում, ՀՀԿ 20-ամյակին նվիրված նիստում Սերժ Սարգսյանը, խոսելով վատ ավանդույթների վերափոխման անհրաժեշտության մասին, զգուշացրել էր, որ իր համար հասկանալի չէ թիկնապահների այն շքահանդեսը, որ կարելի է տեսնել մեր երկրում, որ այսուհետ թիկնապահներ կարող են լինել միայն օրենքով սահմանաված դեպքերում, օրենքով սահմանված չափի եւ ձեւի մեջ: Մեր աղբյուրները հայտնում են, որ օլիգարխ-պաշտոնյաները իրավիճակից համարժեք ելք են գտել: Պարզվում է` նրանցից յուրաքանչյուրը իր թիկնապահներին «07» մակնիշի դեղին համարանիշներով երկուական տաքսիների մեջ է «տեղավորում»` դրանով համ գայլերն են կուշտ մնում, համ` ոչխարներն անվնաս: Դե Սերժ Սարգսյանի հրամանն էլ, մեծ հաշվով, համարվում է կատարված: