Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Սիրիան մի քանի պատերազմներ է մղել Իսրայելի դեմ և պատրաստ է նորերին, հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադը Դամասկոսում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ին։
«Սիրիան մի քանի պատերազմներ է մղել սիոնիստական միավորման (Իսրայելի - խմբ.) դեմ և պատրաստ է այլ պատերազմների: Սիրիան կորոշի, թե երբ և որտեղ», - ասել է Միկդադը:
Սիրիայի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Իսրայելի, ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից երկրի տարածքի մի մասի օկուպացիան անօրինական է, ընդգծելով, որ Սիրիան «պատրաստ է ազատագրել իր հողերը»։
Աբդոլլահիանն երեկ ժամանել է Դամասկոս՝ բանակցելու սիրիացի մի շարք պաշտոնյաների հետ։ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Իրանի արտգործնախարարի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները, որոնք շարունակում են զենք մատակարարել Իսրայելին, սպառնում են ընդլայնել հակամարտության մասշտաբները Մերձավոր Արևելքում։