|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Ժաննա Ասատրյանի նախագահությամբ, վճիռ է կայացրել, որով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանից հօգուտ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի բռնագանձել է 655 հազար 500 դրամ։
Ավելի վաղ մենք գրել էինք, որ համալսարանը գումարի բռնագանձման պահանջով հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՔՊ-ական պատգամավորի։ Բանն այն է, որ Վահագն Ալեքսանյանը սովորել է այդ համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ «Սահմանադրական իրավունք, պետության եւ իրավունքի տեսություն» մասնագիտացմամբ, սակայն ակադեմիական պարտք ունենալով՝ 12 կրեդիտի չափով, դուրս է մնացել համալսարանից։ Այլ կերպ ասած՝ քննությունները լավ չի հանձնել, դուրս է մնացել։
Ալեքսանյանը, սակայն, ուսման վարձի գծով պարտք է մնացել համալսարանին, ինչի համար էլ բուհը դատի է տվել պատգամավորին, իսկ դատարանը մայիսի 26-ին բավարարել է հայցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում