Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կրթություն չունեցող և լեզու չիմացող մեր ղեկավարը ինչ-որ բաներ էր բացատրում, ծիծաղի առարկա էր դարձել իր ռուսերենով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Երեկ ականատես եղանք Նիկոլի և ՀԱՊԿ ղեկավարների "խոսակցությանը"։ Կրթություն չունեցող և լեզու չիմացող մեր ղեկավարը ինչ-որ բաներ էր բացատրում, ծիծաղի առարկա էր դարձել իր ռուսերենով։ Չէի՞ր կարող մինչև վիդեոկապը սովորել Ղազախստանի ղեկավարի անունը։ Կամ եթե ռուսերեն չգիտես, հայերեն խոսիր թող թարգմանեն։ Քո խղճուկ բառապաշարով միշտ նույն բաներն ես կրկնում։ Հիմա ավելի կարևորի մասին։ Որերորդ անգամն է հանդիպման ես ներկայանում անպատրաստ։ Քեզ հայտնի՞ է, որ 1994-ին եղել է Բիշքեքյան հրադադար (կարդացե՞լ ես), որ դեռևս այդ ժամանակ տեղի է ունեցել անկլավների փոխանակում։ Ի վիճակի ե՞ս այս մասին հայտարարել»,- գրել է նա։