կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-09 10:38
Առանց Կատեգորիա

ՀՐԱՊԱՐԱԿ. Արթուր Գրիգորյանը խաբեբա է. հայտարարում է Հրանտ Բագրատյանը

ՀՐԱՊԱՐԱԿ. Արթուր Գրիգորյանը խաբեբա է. հայտարարում է Հրանտ Բագրատյանը

Փաստաբան Արթուր Գրիգորյանը, որը 18 միլիոն դրամ է պահանջում «Հրապարակից», ազդվել է մեր ընթերցողների, այսինքն` իր վստահորդների գրած մեկնաբանություններից: Եվ քանի որ նրանց ինքնությունը հնարավոր չէ պարզել, մեզ է դատի տվել: Սակայն երեկ հայտնվեց այն անձը, որը տուժել է փաստաբանից:

 

Այդ անձը պատահական մարդ չէ` ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է: Պարզվում է` վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ունեցած դատական պրոցեսում Արթուր Գրիգորյանն է ներկայացրել Հրանտ Բագրատյանի շահերը: Արդյունքում, երբ փաստաբանը գործն ուղարկել է Եվրադատարան, Բագրատյանի խոսքով, մոտ երեք տարի ոչ մի արձագանք չի եղել գործից:

 

«2-3 տարի անընդհատ արդյունք չկար: Հետո ես փոխեցի փաստաբանին, որից հետո պարզվեց, որ Եվրադատարանը սահմանված կարգով դիմել է իմ փաստաբանին` Արթուր Գրիգորյանին, որպեսզի նա ներկայացներ լրացուցիչ փաստարկներ: Արթուր Գրիգորյանը չէր պատասխանել այդ նամակին: Եվրադատարանը գրել էր երկրորդ նամակը, որով տեղյակ էր պահել, որ, քանի որ ժամանակին չի ստացել պատասխանը, գործը ոչնչացնում են: Արթուր Գրիգորյանի պատճառով ես զրկվեցի Եվրադատարանում իմ հայցի քննարկումից: Դրա համար ես անընդհատ տուգանվում էի եւ անընդհատ վճարում Տիգրան Սարգսյանին»,- մեզ հետ զրույցում ասաց Բագրատյանը եւ հավելեց. «Ընդ որում` նա ինքն էր ասում, որ սա այն գործն է, որ պետք է ուղարկել Եվրադատարան, բայց հետո ես հասկացա, որ գործ ունեմ խաբեբայի հետ: Ես նրան լիուլի վճարել էի` ինչքան ինքն էր ուզել»: