| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հայտարարություն է տարածել` ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին հրավիրելով հեռուստատեսային բանավեճի:
Հայտարարության մեջ նշված է.
«Նախագահի պաշտոնին հավակնող թեկնածու Բագրատյան Հրանտը, ով, մեղմ ասած, երբեք չի փայլել իր բարեկրթությամբ, փետրվարի 13-ին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում փորձել է անձնավորել նախօրեին մամլո ասուլիսի ժամանակ իր հասցեին հնչած մասնագիտական զուսպ քննադատությունը՝ իր ծրագրում առկա հակասությունների առնչությամբ, եւ իրեն թույլ է տվել անընդունելի վիրավորական արտահայտությություններ:
Մասնագիտական առարկայական քննարկման միջոցով իր, այսպես կոչված, «նախընտրական ծրագրի» անհեթեթությունները բացահայտելու, նախագահի թեկնածուի գրագողության փաստերը հիմնավորելու եւ տնտեսագիտության բնագավառում տարրական գիտելիքների պակասը հանրությանը իրազեկելու նպատակով դիմում եմ հայկական բոլոր հեռուստաընկերություններին` ուղիղ եթերում հանդիպում կազմակերպելու և հրավիրելու անպատասխանատու արտահայտությունների հեղինակին:
Թեեւ, գրեթե համոզված եմ, որ բավարար համարձակություն չի ունենա առերեսվելու եւ փորձելու է արդարանալ նոսրացած ընտրազանգվածի հետ հանդիպումների արանքում ժամանակի պակասով, պատրաստ եմ մարտահրավերը ուժի մեջ պահել անգամ ընտրության հաջորդող օրերին` հուսալով, որ երբևէ պատրաստ կլինի շիտակ զրույցի»: