Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կփլուզվի՞, թե՞ ոչ կոալիցիան. «Երկիր»-ի թղթակցի այս հարցի պատասխանը ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը չգիտի: Բայց սա դեռ ոչինչ, պարզվում է` ՀԱԿ անդամը չգիտի, թե ՀԱԿ-ն ինչ է պահանջում:
«Ես չգիտեմ` արտահերթ պահանջում ենք, թե ոչ: Ես քաղաքական բաներին հետամուտ չեմ, ես իմ գործի տերն եմ, չգիտեմ ՀԱԿ-ի պահանջը ոնց է ձեւակերպված»,- նշեց Բագրատյանը:
ՀԱԿ-ի պահանջը ՀԱԿ անդամին հստակեցնելուց հետո, հետաքրքվեցինք, թե Բագրատյանը հավատո՞ւմ է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի ի կատար ածմանը:
«Իհարկե, հրաժարական չի տա: Բայց քո համար ենք պահանջում, ինձ ինչ կա` Սերժ Սարգսյանի հետ լավ կամ վատ լինել, կարող եմ լավ լինել ու մի հատ էլ լավ պաշտոն ստանալ»,- դիմելով մեր թղթակցին` նշեց նա:
Լրագրողների այն դիտարկմանը, որ եթե չեք հավատում, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա, ապա ինչու եք նման պահանջ առաջ քաշում, Բագրատյանն ասաց, որ դա իրենց պայքարի ձեւն է: Մեր այն դիտարկմանն էլ, որ կարող է մի օր էլ ՀԱԿ-ը ոչ այժմեական համարի Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, Բագրատյանը նշեց, որ «մի օր էլ գա, ամեն ինչ կարող են ասել»: