կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-04 19:18
Քաղաքական

Ո՞վ կգրավի երկրորդ տեղը՝ Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, թե՞ Հրանտ Բագրատյանը

Ո՞վ կգրավի երկրորդ տեղը՝ Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, թե՞ Հրանտ Բագրատյանը

Ինչպես արդեն հայտնի է այսօր՝ հունվարի 4-ին, ժամը 18:00-ին ավարտվել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով նախագահի թեկնածուների առաջադրման փաստաթղթերի ընդունումը: Առաջադրվել է 15 թեկնածու:

 

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՏԱՐՈՆ ԿՈԼՅԱՅԻ

Ծննդյան օրը 8 մարտի 1964թ.

Աշխատանքի վայրը, պաշտոնը Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ

Կուսակցական պատկանելությունը Անկուսակցական

Առաջադրումը Ինքնաառաջադրում

 

ԱՀԱՐՈՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԷԴՈՒԱՐԴԻ

Ծննդյան օրը 25 հունիսի 1968թ.

Աշխատանքի վայրը, պաշտոնը չի աշխատում

Կուսակցական պատկանելությունը Անկուսակցական

Առաջադրումը Ինքնաառաջադրում

 

ԱՅՎԱԶՅԱՆ ՌՈՒԲԵՆ ԼԵՎԻ

Ծննդյան օրը 10 սեպտեմբերի 1971թ.

Աշխատանքի վայրը, պաշտոնը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում փաստաբան

Կուսակցական պատկանելությունը «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Առաջադրումը Ինքնաառաջադրում

 

ԲԱԳՐԱՏՅԱՆ ՀՐԱՆՏ ԱՐԱՐԱՏԻ

Ծննդյան օրը 18 հոկտեմբերի 1958թ.

Աշխատանքի վայրը, պաշտոնը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր

Կուսակցական պատկանելությունը «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Առաջադրումը «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» կուսակցության կողմից

 

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՄՀԵՐ ԱՐԱՄԱՅԻՍԻ

Ծննդյան օրը 21 հուլիսի 1970թ.

Աշխատանքի վայրը, պաշտոնը չի աշխատում

Կուսակցական պատկանելությունը Անկուսակցական

Առաջադրումը Ինքնաառաջադրում

 

ՀԱՅՐԻԿՅԱՆ ՊԱՐՈՒՅՐ ԱՐՇԱՎԻՐԻ

Ծննդյան օրը 5 հուլիսի 1949թ.

Աշխատանքի վայրը, պաշտոնը Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ

Կուսակցական պատկանելությունը ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ ՄԻԱՎՈՐՈՒՄ /ԱԻՄ/ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Առաջադրումը Ինքնաառաջադրում

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱՄ ՍԵՐԳԵՅԻ Ծննդյան օրը 18 փետրվարի 1958թ.

Աշխատանքի վայրը, պաշտոնը Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ

Կուսակցական պատկանելությունը ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Առաջադրումը Ինքնաառաջադրում

 

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՐԱՖՖԻ Կ. ՌԻՉԱՐԴԻ

Ծննդյան օրը 20 նոյեմբերի 1959թ.

Աշխատանքի վայրը, պաշտոնը «ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ

Կուսակցական պատկանելությունը «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Առաջադրումը Ինքնաառաջադրում

 

ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՆԴՐԻԱՍ ՄԱՐԱՏԻ

Ծննդյան օրը 12 մայիսի 1970թ.

Աշխատանքի վայրը, պաշտոնը «Ռադիո Հայ» ՍՊԸ ժողովի նախագահ

Կուսակցական պատկանելությունը Անկուսակցական

Առաջադրումը Ինքնաառաջադրում

 

ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՄԱՆ ՎԱՐԴԱՆԻ

Ծննդյան օրը 11 մարտի 1963թ.

Աշխատանքի վայրը, պաշտոնը Հասարակական կարգով «Փախստականները և միջազգային իրավունքը» բարեգործական հասարակական կազմակերպության քաղաքական հարցերով խորհրդատու

Կուսակցական պատկանելությունը Անկուսակցական

Առաջադրումը Ինքնաառաջադրում

 

ՄԿՐՏՉՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

Ծննդյան օրը 11 հոկտեմբերի 1963թ.

Աշխատանքի վայրը, պաշտոնը Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, դասախոս

Կուսակցական պատկանելությունը Անկուսակցական

Առաջադրումը Ինքնաառաջադրում

 

ՍԱՐԳՍՅԱՆ ՊԱՎԼԻԿ ՎԱՍՊՈՒՐԻ

Ծննդյան օրը 6 հունվարի 1948թ.

Աշխատանքի վայրը, պաշտոնը Թոշակառու

Կուսակցական պատկանելությունը Անկուսակցական

Առաջադրումը Ինքնաառաջադրում

 

ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՐԺ ԱԶԱՏԻ

Ծննդյան օրը 30 հունիսի 1954թ.

Աշխատանքի վայրը, պաշտոնը Հայաստանի Հանրապետության Նախագահ

Կուսակցական պատկանելությունը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Առաջադրումը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

 

ՍԵԴՐԱԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԺՈՐԺԻԿԻ

Ծննդյան օրը 20 օգոստոսի 1967թ.

Աշխատանքի վայրը, պաշտոնը չի աշխատում

Կուսակցական պատկանելությունը Անկուսակցական

Առաջադրումը Ինքնաառաջադրում

 

ՍԻՄՈՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՅԱՇԱՅԻ

Ծննդյան օրը 19 փետրվարի 1957թ.

Աշխատանքի վայրը, պաշտոնը «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ

Կուսակցական պատկանելությունը Անկուսակցական

Առաջադրումը Ինքնաառաջադրում

 

Նշենք սակայն, որ առաջադրված 15 թեկնածուներից 8-ը հնարավոր է չգրանցվեն, քանի որ չեն ներկայացրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

 

Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացրել են գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը, «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը,   Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, «Ռադիո հայ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրեաս Ղուկասյանը եւ էպոսագետ, անկուսակցական Վարդան Սեդրակյանը:  

 

Հաշվի առնելով թեկնածուներին եւ նրանց հնարավորությունները, ըստ էության նախագահական ընտրությունների միակ ինտրիգը մնում է այն, թե ով կգրավի երկրորդ տեղը՝ Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, թե՞ Հրանտ Բագրատյանը...իսկ գուցե էպոսագե՞տը...